Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Հայաստանի սուբյեկտայնության ինքնակամ ստորադասում

Հայաստանի սուբյեկտայնության ինքնակամ ստորադասում
29.11.2024 | 10:49

Ըստ ռուսական պաշտոնական լրատվամիջոցի հաղորդման՝ Հայաստանը, չմասնակցելով ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը, պարտավորվել է միանալ ընդունված փաստաթղթերին:

Դա Հայաստանի սուբյեկտայնության ինքնակամ ստորադասում է նշանակում: Այսինքն, ընդունվում են փաստաթղթեր, որոնց քննարկմանը Հայաստանն իր նախաձեռնությամբ չի մասնակցում, տեսակետ չի հայտնում, իր շահերից ելնելով առաջարկներ չի անում, սակայն ընդունված փաստաթղթերին ավտոմատ կերպով միանում է: Խոսքն անվտանգային համակարգի մասին է:

Միայն Հայաստանը ղեկավարող պարոն Թյուրիմացությունն է կարող նման անհեթեթ պահելակերպ որդեգրել:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2031

Մեկնաբանություններ